Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Փլուզում` Սյունիքի մարզում

Փլուզում` Սյունիքի մարզում
09.10.2015 | 15:34

Հոկտեմբերի 9-ին` ժամը 10.45-ին, տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Իսրայելյան փողոցի թիվ 17 հասցեում գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության Սյունիքի մասնաճյուղի «Անասնաբուժասանիտարական լաբորատորիայի ծառայության կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատորիայի առաստաղը փլուզվել է: Դեպքի վայր է մեկնել Սիսիանի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ փլուզվել են լաբորատորիայի (կառուցված 1952 թ.) փայտե առաստաղի կառուցատարերը՝ մոտ 12 քմ, տուժածներ չկան: Դեպքի մասին տեղեկացվել է մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը, ՏԻ և ՀԳՄՀ վարչության պետը, կենդանիների և բույսերի պաշտպանության բաժնի պետը և ՃԿԱԿ-ում գյուղատնտեսության նախարարության պատասխանատուն:

Դիտվել է՝ 643

Մեկնաբանություններ